Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «արքայական ակումբից»:
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն առաջարկներ ունի երեք ակումբներից: Դրանցից մեկն առարկայական է և պաշտոնապես «Ռեալին» կուղարկվի առաջիկա օրերին:
Դրա հետ մեկտեղ մադրիդցիները չեն ցանկանում բաց թողնել Ռոնալդուին: