Մոուրինյուն կանգնեցրել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը


Մոուրինյուն կանգնեցրել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը
Հունվար 4 14:05 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կանգնեցրել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիՙ Միլանի «Ինտեր» հնարավոր տրանսֆերը,- հաղորդում է Daily Star-ը:

Իտալական ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով կարող է միայն կես տարով վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին, սակայն պորտուգալացի մասնագետը դրա մասին լսել չի ցանկանում: Մոուրինյուն պատրաստ կլինի Մխիթարյանին բաց թողնել միայն խոշոր գումարով, որպեսզի կարողանա իրականացնել Անտուան Գրիզմանի տրանսֆերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խնդրել է ակումբի ղեկավարությանն իրականացնել Մխիթարյանի տեղափոխությունը: