«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ չէ, որ ակումբն այս տարի կարող է նվաճել այն բոլոր մրցաշարերի գավաթները, որտեղ թիմը հանդես է գալիս.
«Ես անհանգստացած եմ: Չգիտեմ, թե կարող ենք հաղթել բոլոր չորս մրցաշարերում: Օրացույցի հետ պետք է զգույշ լինենք: Անհանգիստ եմ, քանի որ չենք կարող խաղալ ամեն երեք օրը մեկ:
Դե Բրույնեն չի կարող երեք օրը մեկ անգամ խաղալ 80 րոպե: Նա պետք է վերականգնվի, որպեսզի օգնի մեզ առաջնության վերջնամասում: Երբեք նման իրավիճակում չեմ եղել:
Շատ անգամներ եմ խաղացել երեք մրցաշարերում միաժամանակ, սակայն չորսում՝ երբեք: Անգլիայի լիգայի Գավաթում դիմակայությունները լինելու են երկու խաղով, ինչը նույնպես հավելյալ ժամանակ է խլում մեզանից: Տեսնենք, թե ինչպես կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Fourfourtwo»-ն: