Nike ընկերությունը սխալմամբ հայտնել է, որ Կոուտինյոն տեղափոխվել է Բարսելոնա


Nike ընկերությունը սխալմամբ հայտնել է, որ Կոուտինյոն տեղափոխվել է Բարսելոնա
Դեկտեմբեր 31 12:07 2017

«Nike» ընկերությունը, որը «Բարսելոնայի» տեխնիկական հովանավորն է, սխալմամբ հայտնել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ կատալոնական ակումբ տեղափոխության մասին:

Աշխարհահռչակ ընկերության պաշտոնական կայքում տեղեկություն է տարածվել, որտեղ երկրպագուներին առաջարկվել է գնել «կապտանռնագույնների» մարզաշապիկը՝ բրազիլացի խաղացողի անվամբ.

«Ֆիլիպե Կոուտինյոն պատրաստ է փայլել «Կամպ Նոու» մարզադաշտում: Գնեք «Բարսելոնայի» 2017/18 թվականների մարզաշապիկը կախարդի անվանումով»,- գրված է եղել կայքում:

Ավելի ուշ գրառումը հեռացվել է: