Մանչեսթեր Յունայթեդը տարին ավարտեց ոչ-ոքիով


Մանչեսթեր Յունայթեդը տարին ավարտեց ոչ-ոքիով
Դեկտեմբեր 30 23:52 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունեց «Սաութհեմփթոնին»:

Խաղի ընթացքում գոլեր չգրանցվեցին: «Կարմիր սատանաների» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 65-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: «Սաութհեմփթոնը» 20 միավորով բարձրացավ 13-րդ տեղ:

Հիշեցնենք, որ թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Ջոնս, Շոու, Մատիչ, Պոգբա, Մատա, Լինգարդ, Մխիթարյան, Լուկակու

«Սաութհեմփթոն». ՄաքԿարտի, Սթիվենս, Մակուին, Յոսիդա, Հուդտ, Ռոմեու, Տադիչ, Հյոյբերգ, Ուորդ-Պրաուս, Բուֆալ, Լոնգ, Գաբիադինի, Լեմինա, Ռեդմոնդ

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհեմփթոն»` 0:0