Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է անվանել:
39-ամյա իտալացին նշել է, որ անհամբերությամբ է սպասելու «Տոտենհեմի» հետ կայանալիք հանդիպումներին: «Ծեր սինյորան» «խթաններին» հանդիպելու է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում:
«Հարին ներկա պահին Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է: Դրանում կասկած չկա: Ֆուտբոլիստը միշտ էլ կարող է բարելավել իր խաղը, սակայն կան բաներ, որը չես կարող սովորել:
Բնությունից տրված գոլային հոտառությունը տաղանդ է, որով միայն ծնվում են: Տարիների ընթացքում ես տեսել եմ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ռոնալդոն, Կրիշտիանու Ռոնալդուն, Ինձագին և Բատիստուտան: Նրանք նույնպես գոլային հոտառություն ունեն և կարողանում են տխրեցնել դարպասապահների: Քեյնը նրանց թվում է:
Ես միշտ ցանկանում եմ իմ դեմ տեսնել լավագույններին: Հարին նույնպես լավագույններից է: Ես չեմ վախենում լավագույններից: Ես նրանց հարգում եմ»,- Բուֆոնի խոսքն է մեջբերում «Mirror»-ը: