Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է «ESPN»-ը, «Բարսելոնան» մտադիր էր ձեռք բերել արգենտինացու տրանսֆերը, որպեսզի վերջինս կարողանար փոխարինել թիմը լքած Նեյմարին:
Ըստ աղբյուրի` այժմ «կապտանռնագույնների» ծրագրերը փոխվել են: Ամենայն հավանականությամբ, «կապտանռնագույնները» համաձայնության են հասել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ:
Նշենք, որ Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման, դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: