Ժիրուն պատրաստ է լքել Արսենալը հունվարին


Ժիրուն պատրաստ է լքել Արսենալը հունվարին
Դեկտեմբեր 19 19:10 2017

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումն այս ձմռանը:

Այս մասին հայտնել է հարձակվողի գործակալը, ով հույս ունի, որ հարձակվող փնտրող ակումբները կկապնվեն իրենց հետ

«Այս պահին մենք պատրաստ ենք նստել սեղանի շուրջ և քննարկել այլ ակումբերի կողմից ստացված առաջարկները: Դա կախված է նրանից, թե ինչ պայմաններ մենք կստանանք: Առաջարկներ անպայման կլինեն: Այն ակումբները, որոնք նոր հարձակվող են փնտրում, կկապնվեն մեզ հետ»,- գործակալի խոսքերը մեջբերում է «Evening Standard»-ը: