Սարյան փողոցում այսօր տեղի ունեցած պայթյունի պատճառ հանդիսացող «Օպել» մակնիշի մեքենան շարժական գազաբալոններ տեղափոխող և լիցքավորող փոխադրամիջոց է։ Այս մասին 24News-ի լրագրողին հայտնել են Սարյան փողոցի բնակիչները։
«Մեքենան սպասարկում է Սարյան փողոցի սրճարանները, ապահովում է գազով, լիցքավորում է բալոնները։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ մեքենան գազաբալոն լիցքավորելիս է եղել։»
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ Սարյան փողոցում, մեքենայի գազաբալոն է պայթել։
Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։