Մադրիդի «Աթլետիկոն» կատալոնական «Բարսելոնայի» դեմ բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ին` կապված թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հնարավոր տրանսֆերի հետ,- տեղեկացնում է «Sport.es»-ը:
Ըստ աղբյուրի` չնայած կողմերի միջև դրական հարաբերություններին, մադրիդյան ակումբում դժգոհ են կատալոնացիների տնօրեն Ֆիլերմո Ամորի հայտարարությունից, ով նախքան տրանսֆերային պատուհանի բացվելը հայտարարել է, որ «կապտանռնագույնները» բանակցություններ են վարել ֆրանսիացի հարձակվողի հետ:
Ինչպես նշվում է, անձամբ Գրիզմանն արդեն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը: