Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դեռ ցանկանում է շատ տիտղոսներ նվաճել ակումբի հետ և պատրաստ է կարիերան ավարտել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:
««Ռեալ» տեղափոխվելով` կատարվել է բաղձալի երազանքս: Բնականաբար, կցանկանայի մնալ այստեղ մինչև կարիերայիս ավարտը:
Այժմ ես երազում եմ նոր հաղթանակների մասին: Աշխարհի ակումբային առաջնության գավաթը նվաճելուց հետո թիմը ոչ մի դեպքում չի թուլացրել նոր տիտղոսներ նվաճելու ձգտումը:
Գտնվում ենք լավ մարզավիճակում և հավատում ենք, որ կկարողանանք հաղթել «Բարսելոնային» դեկտեմբերի 23-ին»,- Մոդրիչի խոսքն է մեջբերում «AS»-ը:
Ներկա պահին «Ռեալը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: