Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վալերի Կարպինը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագիրը նախատեսված է 2.5 տարով:
Նախկինում «Ռոստովը» գլխավորում էր Լեոնիդ Կուչուկը, ում հեռացումից հետո գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Դմիտրի Կիրիչենկոն էր:
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրից հետո «Ռոստովը» 25 միավորով 10-րդն է: