Ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տիգրան Մարտիրոսյանը 2018 թվականի մայիս ամսից կարող են մասնակցել միջազգային մրցաշարերի:
«Եվ Հռիփսիմե Խուրշուդյանը, և Տիգրան Մարտիրոսյանը 2018 թվականի մայիս ամսից ազատ են և կարող են մասնակցել այն մրցաշարերին, ինչ որ մյուս մարզիկները: Հռիփսիմեն շարունակում է մարզվել՝ չնայած երկու տարվա որակազրկմանը: Ինչպես նա, այնպես էլ մենք լիահույս ենք, որ Խուրշուդյանը դեռևս կարող է միջազգային ասպարեզում արդյունք ցույց տալ: Իսկ Տիգրան Մարտիրոսյանը խոստովանեց, որ ուզում է այլ աշխատանքի անցնել»,- ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Վերջինս անդրադարձավ նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի բացակայությանը` մասնավորապես փաստելով. «Ամեն ինչ Նազիկից է կախված: Կարող է և չմարզվել, քանի որ համարում է բավարար: Չէ որ նա երեխա ունի և տան տիկին է»: