Բարսելոնան պարտավոր չէ չեմպիոնական միջանցք կազմել Ռեալի համար


Բարսելոնան պարտավոր չէ չեմպիոնական միջանցք կազմել Ռեալի համար
Դեկտեմբեր 18 23:10 2017

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է չեմպիոնական միջանցքի մասին` նշելով իր կարծիքը:

«Եթե ակումբը չի ցանկանում չեմպիոնական միջանցք կազմել «Ռեալի» համար, ապա դրա մասին խոսելն ավելորդ է: Դա բացառապես «Բարսելոնայի» որոշումն է:

Չեմ կարծում, որ չեմպիոնական միջանցքն ինչ-որ կարևորություն ունի: Ինձ համար մեկ է` կլինեն միջանցքներ, ծափողջյուններ թե փուչիկներ»,- Տեբասի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին, Մադրիդում: