Independent. Մխիթարյանը Դորտմունդ վերադառնալու տարբերակ ունի


Independent. Մխիթարյանը Դորտմունդ վերադառնալու տարբերակ ունի
Դեկտեմբեր 18 22:20 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Գերմանիա:

Ինչպես տեղեկացնում է «Independent»-ը, Մխիթարյանը ձմռանը կարող է վերադառնալ Դորտմունդ և ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացնել «Բորուսիայում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել իտալական «Ինտեր»:

Ըստ «Transfermarkt»-ի տեղեկությունների` ֆուտբոլիստի արժեքը կազմում է 35 մլն եվրո: Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդես է եկել «Բորուսիայում» 2013-ից 2016 թվականներին: