Մանչեսթեր Սիթիի խաղացողները Մոուրինյուի «ավտոբուսի» մասին երգ են երգել


Մանչեսթեր Սիթիի խաղացողները Մոուրինյուի «ավտոբուսի» մասին երգ են երգել
Դեկտեմբեր 17 15:23 2017

«Մանչեսթեր Սիթիի» խաղացողները «Տոտենհեմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4:1) երգ են երգել ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի «ավտոբուսի» մասին:

Տեսանյութը նկարահանել է «Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդիի պաշտպանը և հրապարակվել է նրա ծանոթներից մեկը, գրում է «Daily Mail»-ը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրում վերջերս հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» (2:1):

Խաղից հետո թիմերի և ֆուտբոլիստների միջև քաշքշուկ է սկսվել, իսկ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչը «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է մրցակցի նկատմամբ հարգանքի բացակայության մեջ: