Աբու-Դաբիում Մադրիդի «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց բրազիլական «Գրեմիոյին»: Միակ գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Մադրիդյան ակումբը դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որն այդ տիտղոսը նվաճում է երկրորդ տարին անընդմեջ. նախորդ մրցաշրջանի եզրափակիչում նա հաղթել էր ճապոնական «Կասիմա Անտլերսին»: Վերջին անգամ նման նվաճման հասել էր բրազիլական «Սան-Պաուլուն»՝ 1993 և 1994 թվականներին, սակայն այն ժամանակ անցկացվում էր Միջմայրցամաքային գավաթը: «Ռեալը» երրորդ անգամ հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում և այդ ցուցանիշով հավասարվեց «Բարսելոնային»:
Լրահոս
Արթուր Չախոյանը չի վիրավորել «թաղապետին»․ հայտարարություն
1
Մայիս,
2025 23:23
Ագազանգ. Մարտունու ԲԿ֊ի անորակ շինարարության «մանր» թերության շտկումն արժի 42 մլն դրամ. Անուշ Պողոսյան
1
Մայիս,
2025 21:36
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Նորից Մարտունու ԲԿ ...