Ա Սերիայի 17-րդ տուրում մրցաշարի առաջատար Միլանի «Ինտերն» իր առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում՝ պարտվելով «Ուդինեզեին»:
Հանդիպումից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է պարտության մասին.
«Երկրորդ խաղակեսը անակնկալ ստացվեց մեզ համար, հաշվի առնելով նաև այն, որ այդքան լավ էինք խաղում առաջին 45 րոպեների ընթացքում: Մենք լավ էինք շարժվում և կարողանում էինք տարածություն պահպանել: Ինչպես միշտ չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները, որոնք մենք շատ էինք ստեղծում:
Այս պարտությունից պետք է դասեր քաղենք: Երբ առաջնությունում լավ ես հանդես գալիս ու մրցակիցներից առավելություն ես ստանում, ապա մի օր նման բան տեղի է ունենում: Նույնիսկ փոքրիկ բացթողումները կարող են վճռորոշ լինել»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: