Վալվերդեն հայտնել է, թե երբ կվերադառնա Դեմբելեն


Վալվերդեն հայտնել է, թե երբ կվերադառնա Դեմբելեն
Դեկտեմբեր 16 21:30 2017

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն խոսել է թիմի ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի վերականգնման ժամկետների մասին.

«Դեմբելեի հետ ամեն ինչ կարգին է: Այս շաբաթ նա միացել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին: Իհարկե, ամբողջ ուժով նա դեռ չի կարողանում մարզվել:

Նրա վերականգնումն ընթանում է ծրագրվածի պես: Կարծում եմ, որ նա կվերադառնա հունվարին: Ռիսկային է նրան խաղերին ընդգրկել ավելի շուտ»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: