Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Խորվաթ ֆուտբոլիստը հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: Տեղեկացնում է իսպանական «AS» պարբերականը:
«Կարմիր սատանաները» պատրաստ են 23-ամյա խաղացողի տրանսֆերի համար առաջարկել 30 մլն եվրո: Մոուրինյուն այս ձմռանը ցանկանում է նոր կիսապաշտպան հրավիրել իր թիմ և Կովաչիչը հավանական նորեկներից մեկն է:
Մանկունիանցիների ցուցակում են նաև Մեսութ Օզիլը և Ժոաո Մարիուն: