Ամանորին և Սուրբ Ծննդին դեռևս մեկ ամիս կա, սակայն Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն արդեն սկսել է նախապատրաստվել տոներին:
Վինձորյան դղյակում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները: Տեղադրվել ու զարդարվել է 6 մ բարձրությամբ տոնածառը, որը հատվել է պալատի Մեծ պարտեզից:
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը 12-րդ դարից ի վեր Սուրբ Ծնունդն ու Ամանորը նշում է Վինձորյան դղյակում:
Հայտնի է,որ օգտագործվող զարդարանքների ու սպասքի մի մասը գնվել է Գեորգ 4-րդի օրոք ու թագուհու ցանկությամբ օգտագործվում է մինչև հիմա: