Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա


Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա
Նոյեմբեր 28 12:19 2024

Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաեւ մյուս համայնքների վրա։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

«Ինչ է տեղի ունենում։

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատները վայր դնելուց հետո, գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչեւ նոր ընտրություններն, այլ ՔՊ-ի անդամների եւ «համակիրների» միջեւ ներքին ընտրություններ է անցկացնում։

Սա ՔՊ-ի կողմից, սահմանադրության ու պարզ բանականության տառին եւ ոգուն հակասող որոշում է։

Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է եւ, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում, ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ, կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ»։