Հովիկ Աղազարյանը վայր չդրեց մանդատը, դեռ վերջնական որոշում չի կայացրել


Հովիկ Աղազարյանը վայր չդրեց մանդատը, դեռ վերջնական որոշում չի կայացրել
Նոյեմբեր 25 18:16 2024

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդրեց: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ որոշում չի կայացրել և չգիտի, թե երբ վերջնական որոշման կկայացնի:

Հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպո՞ւմն է եղել պատճառը, որ հիմա որոշում չի կայացրել, նա ասաց, որ այլ մեկնաբանություն չի տա:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 18:00-ից հետո, կհայտնի մանդատը վայր դնելու իր որոշման մասին: