Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար։
«Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս և գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման ու քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացման գործում»,- ասաց նորանշանակ ՔԿ նախագահը։
Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ ու նպաստելու է հասարակության շրջանում արդարության ու արդարադատության զգացողության ամրապնդմանը։