Հաքերները կոտրել են Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Ֆեյսբուքի էջը։
Հաքերները փոխել են Հայաստանաի ազգային հավաքականի ավագի էջի ետնանկարն ու գլխավոր նկարը:
«Պատրաստ եղիր, սոց. ցանցերի մյուս էջերն էլ են հարձակման ենթարկվելու», - այս գրությամբ լուսանկարն է հայտնվել Մխիթարյանի Facebook-յան էջի գլխավոր նկարում։