Ծիծեռանակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանած պապիկին դատարանը մեղավոր է ճանաչել


Ծիծեռանակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանած պապիկին դատարանը մեղավոր է ճանաչել
Մայիս 7 16:45 2025

Անցած տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին ու նրա ամուսնուն դավաճան որակած 68-ամյա տղամարդուն դատարանը մեղավոր է ճանաչել։

«Դատարանը Բևեռի աջակից Տիգրան Դերմոյանի նկատմամբ կիրառեց մեղադրական վերդիկտ և որոշեց լրացուցիչ դատալսումներ անցկացնել: Շուտով կհրապարակվի վերջնական որոշումը:

Հիշեցնենք, որ Տիգրան Դերմոյանին դատում են 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հիշահամալիրում Աննա Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով»,-հայտնում են Բևեռից։