Victoria's Secret-ի ցուցադրությունը միշտ սպասված ու մասշտաբային է։ Այս անգամ «հրեշտակները» փայլեցին Շանհայում։ 55 մոդել, 88 կերպարներ, 38 զույգ հրեշտակի թեւեր, հրեշտակները փայլում էին բեմում, ամեն ինչ շքեղ էր՝ ինչպես միշտ։
Ցուցադրության գլխավոր զարդն անշուշտ Fantasy Bra 2017-ն էր, ցուցադրության ամենաթանկարժեք կրծկալը։ Այս տարի այն ներկայացրեց բրազիլացի մոդել Լայս Ռիբեյրոն։ 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալը զարդարված էր կապույտ ու դեղին շափյուզաներով ու ադամանդներով։