Ձմեռային կախարդական ժամանակը մենք հաճախ համեմատում ենք հեքիաթի հետ: Թվում է, թե ձմռանն ամուսնանալու գաղափարը խելացնորություն է, բայց մի այլ կողմից… Առաջին ձյան կախարդանքը, ջերմացնող կրակը, կանաչ եղևնին, ամանորյա երգերն ու քաղցրավենիքները յուրաքանչյուր հարսանիք կարող են վերածել հեքիաթի: