Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություննները կշարունակվեն: Այս մասին հայտարարել է ՊՆ Վիգեն Սարգսյանը: Վերջինս այսօր ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին:
Այս տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած էր միջոցառումներով, որոնցից կարեւորագույնը «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր: Ասուլիսին հայտարարել է Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարը բնական աշխատանքային գործընթաց է որակում նախարարությունում վերջին կադրային փոփոխությունները: Նա նաև հայտնել է, որ գնալու են քայլի, որով կրճատվելու է բարձրաստիճան պաշտոնյաների թիվը, այսինքն՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնողների, ձգտում են, որ բաժինները դառնան ավելի օպտիմալ:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա պետական բյուջեում Պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերին, որոնք 27 միլիարդ դրամով ավելացվում են, ապա նախարարը նշել է, որ դրանք ուղղվելու են սպառազինությունների ձեռքբերմանը:
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթուղթը շինծու է եւ օրենքից դուրս: Հայտարարություն՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից:
«Անցած ամիսներին բուռն քննարկվող «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթի նախագծի թե՛ ստեղծման, թե՛ քննարկման վրա անտեղի ժամանակ ու ռեսուրս եք ծախսել, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին ասել է Անահիտ Բախշյանը: <Այդ շինծու փաստաթղթի հանձնարարականը չգիտեմ երբ եւ որ վարչապետն է տվել, որովհետեւ կրթությանը վերաբերող ՀՀ ոչ մի օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ, ու այն եղել է օրենքից դուրս, ու ոչ մի նախարար այդ մասին կա՛մ գլխի չի ընկել կա՛մ իմացել ու չի բարձրաձայնել: Էդպես ո՞նց կլինի, վարչապետ է, մտքով մի բան է անցնում ու անմիջապես ուզում է հանձնարարական տա, բա չստուգե՞ն, թե այդ հանձնարարականը որքանով է օրենքից բխում:Թե՞ կապ չունի՝ վարչապետի մտքով անցավ, ուրեմն հանձնարարականը գնա՜ց>,- ասել է Բախշյանը:
Ոչ ես, ոչ վարչապետը. Նախարար Վահան Մարտիրոսյանը հերքում է տրանսպորտի նախարարության շենքը գնելու լուրերը: «Մենք մի քանի անգամ մամուլի խոսնակների միջոցով անդրադարձել ենք այդ հարցին, որ դա չի համապատասխանում իրականությանը, չկա այդպիսի բան»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե ինքը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ միասին պատրաստվում է գնել աճուրդի հանված Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը: Վահան Մարտիրոսյանը նշել է, թե տեղյակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս նման մտադրություն չունի:
Աշխարհի ամենահզոր,խելացի դրամապանակը՝ «Volterman»–ը նախընտրում են նշանվածները, գնում նաև՝ ադրբեջանցիները:
Armday.am-ի՝ «Made in Armenia» նախագծի հյուրն է «Volterman» աշխարհի ամենահզոր խելացի դրամապանակի հեղինակ Ազատ Թովմասյանը: Նախագծի հեղինակների հետ Ազատ Թովմասյանը խոսել է դրամապանակը ստեղծելու գաղափարի, նրա գնորդների եւ Հայաստանում գործունեություն ծավալելու մասին:
Հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանն է ամուսնացել: Հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է եղել:
Համացանցում երկու օր է ակտիվորեն քննարկվում է հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանի ամուսնությունը: Իշխանական էլիտայի ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա են գտնվել հարսանեական արարողությանը: Այն հայկական ավանդույթների համաձայն է եղել: Քավորն ու քավոր կինը շախմատ են խաղացել հարսի եւ փեսայի հետ: Իսկ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգել է Լեւոն Արոնյանի հետ: