Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ


Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ
Սեպտեմբեր 9 15:52 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: