Միջանցք անունով որևէ բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է. Իրանի դեսպան


Միջանցք անունով որևէ բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է. Իրանի դեսպան
Սեպտեմբեր 9 15:46 2025

«Միջանցք» անունով որևէ բան գոյություն չունի։ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

 

«Խոսքը ճանապարհի մասին է։ Ո՛չ խաղաղության պայմանագրի տեքստում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա։ Ոչ մի միջանցք չի լինելու, ոչ մի բան զոռով չի լինելու»,- ասաց դեսպանը։

 

Անդրադառնալով ԱԺ գալու պատճառներին՝ դեսպանը նշեց, որ եկել է խորհրդարանական համագործակցության շրջանակում։ Նրա խոսքով՝ նախատեսվում է հյուպատոսական հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով ստեղծել։