Բողոքի ակցիա. պահանջում են շենք կառուցելու համար չքանդել խաղահրապարակը


Բողոքի ակցիա. պահանջում են շենք կառուցելու համար չքանդել խաղահրապարակը
Սեպտեմբեր 9 11:37 2025

Երևանի Նոր Նորքի 4–րդ զանգվածի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջում են 18-հարկանի շենք կառուցելու համար չքանդել իրենց խաղահրապարակը։

 

Ակցիայի մասնակից բլոգեր Արթուր Չախոյանը նշեց, որ գոյություն ունեցող խաղահրապարակը պատրաստվում են քանդել և այդտեղ կառուցել շենքեր։ 

 

«Պարո՛ն Ավինյան, դուք խաբում էիք, երբ ասում էիք, որ ավելի շատ խաղահրապարակներ ու կանաչ գոտիներ պետք է կառուցեք։ Մենք պահանջում ենք, որ դուք չեղարկեք խաղահրապարակում բարձրահարկ շենքի կառուցումը»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

 

Նշենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու որոշման նախագիծը, որը, սակայն, օրակարագից հանվեց։