Ինչպես են սրճարանի մոտ ծեծի ենթարկել 16-ամյա տղային, ով տեղափոխվել է հիվանդանոց


Ինչպես են սրճարանի մոտ ծեծի ենթարկել 16-ամյա տղային, ով տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբեր 9 10:57 2025

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող սրճարանի մոտ 16-ամյա տղային մի խումբ անձինք ծեծի ենթարկել։ Կասկածյալները Ազնավուր սրճարանի սեփականատերն ու նրա որդին են եղել։

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութի մի հատված, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով մեկը եկել, կոպիտ կերպով խախտելով ճանապահային երթևեկության կանոնները, մոտեցել է դեպքի վայրին, իջել մեքենայից, ապա մի խումբ անձանց հետ ծեծի ենթարկել երեխային։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։