IDC-CDI-ն շարունակում է մտահոգված լինել ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ավելի լայն համատեքստով. «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն»


IDC-CDI-ն շարունակում է մտահոգված լինել ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ավելի լայն համատեքստով. «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն»
Օգոստոս 23 13:35 2025

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է․

««Քաղաքական բանտարկյալների առկայությունը Հայաստանում խորը հարված է հասցնում երկրի հայտարարված ժողովրդավարական տեսլականին և եվրոպական ձգտումներին»

Համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը, որի անդամ է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կրկին անդրադարձել է Հայաստանում քաղաքական բանտարկյալների խնդրին.

«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (IDC-CDI) արձանագրում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի արձակումը՝ ավելի քան քսանհինգ ամսվա քաղաքական դրդապատճառներով պայմանավորված կալանքից հետո։

IDC-CDI-ն մի քանի առիթներով հրապարակավ կոչ է արել նրան անհապաղ ազատ արձակել՝ դատապարտելով նրա դեմ ներկայացված մեղադրանքների կեղծ բնույթը և դատավարական ընթացակարգերի բացակայությունը, ինչի վրա ուշադրություն են հրավիրել նաև միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Freedom House-ը, որոնք փաստագրել են Հայաստանի դատական համակարգի քաղաքականացումը և կոռուպցիան։

Պարոն Աշոտյանի ազատ արձակումը դրական քայլ է, սակայն նրա նկատմամբ կիրառված արհեստական սահմանափակումները, մասնավորապես՝ չարդարացված ելքի արգելքը, շարունակում են խոչընդոտել նրա քաղաքական գործունեության և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացմանը։

Հետևաբար, IDC-CDI-ն շարունակում է մտահոգված լինել երկրում քաղաքական հետապնդումների ավելի լայն համատեքստով և կշարունակի ուշադիր հետևել նրա գործին՝ համոզվելու, որ բոլոր իրավական գործընթացներն իրականացվում են թափանցիկ, անկողմնակալ և քաղաքական միջամտությունից զերծ պայմաններում։

Քաղաքական բանտարկյալների առկայությունը Հայաստանում խորը հարված է հասցնում երկրի հայտարարված ժողովրդավարական տեսլականին և եվրոպական ձգտումներին։

IDC-CDI-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու օրենքի գերակայությունը, պահպանելու ժողովրդավարական ազատությունները և պաշտպանելու բոլոր քաղաքական բանտարկյալների իրավունքները ողջ աշխարհում»։