Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան


Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
Օգոստոս 22 21:12 2025

«Ամեն ինչ կսպասեի՝ 20 տարվա կալանք էլ, 100 տարվա էլ, բայց  փոխգնդապետ Հայկ Հովհաննիսյան անուն ազգանունով մարդ մեղադրող հանդիսանա առանց մարդասիրական որևէ զգացումի, այս դատարանում ուղղակի հանրային պախարակման ենթակա է»,- այս մասին Աղվան Արշակյանին հասցեագրված մեղադրանիքից հետո, որն ունի առողջական լուրջ խնդիրներ, վրդովված նշեց Բագրատ Սրբազանը՝ շարունակելով․

« Մարդասպանության տանե՞ն, սա է՞, Հայկ Հովհաննիսյան, ձեր ձեռքը արդարի արյան մեջ է»։

Նշենք, որ քիչ առաջ դատավորը երկարաձգեց Աղվան Արշակյանի տնային կալանքը երեք ամսով։