ՊՆ զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը): Այս մասին ԶԼՄ-ներին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,-նշել են ՔԿ-ից:
Այսօր ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանի մահվան մասին։