«Երեւան ավտոբուս» ՓԲԸ–ի 36 համարի միկրոավտոբուսը Արշակունյաց պողոտա եւ Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում՝ Կինոհահրենիքի մոտ, բախվել է արգելապատնեշին, ինչի հետեւանքով միկրոավտոբուսի դուռը պոկվել եւ ընկել է։»։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրից։
Մեր թղթակցի փոխանցմամբ, մի քանի ուղեւորներ թեթեւ վնասվածքներ են ստացել։ Ուղեւորները պատմել են, մեքենայի ընթացքից ավտոբուսի դուռը բացվել է եւ դրա հետեւանքով է բախումն առաջացել։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ուղեւորները մեղադրում էին վարորդին եւ Երեանի ավտոբուս ՓԲԸ–ին անսարք միկրոավտոբուսը
շահագործելու եւ երթուղի հանելու համար։