MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել ՊՆ զորամասերից մեկում. մահացել է 19-ամյա զինծառայող Վահե Զաքարյանը:
Մեզ փոխանցեցին, որ ըստ նախնական վարկածի՝ Վահեն ինսուլտ է տարել: Ասացին՝ վերջին երկու օրերին տղան իրեն վատ է զգացել:
Վահեն Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքից է: MediaHub-ի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը հաստատեց մահվան մասին տեղեկությունը:
Մանրամասները՝ հաջորդիվ