Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով շինծու դատական նիստը


Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով շինծու դատական նիստը
Օգոստոս 7 23:52 2025

Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հարցաքննվել են իբրև թե «տուժածները», նրանք նաև պատասխանել են գերիների հարցերին։

Հաջորդ նիստը տեղի կունենա վաղը` օգոստոսի 8-ին: