SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 3 քաղաքացիներ, ովքեր բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ծեծի ենթարկելիս են եղել մի քաղաքացու՝ վերջինիս հասցեին հնչեցնելով հայհոյանքներ։
Նշված 3 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին, իսկ ծեծի ենթարկված քաղաքացին «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։
Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ ձերբակալված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 22-ամյա Դավիթ Մ․-ն, 21-ամյա Արման Գ․-ն և 24-ամյա Գարիկ Ա․-ն, իսկ Գագիկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանները պարզել են նաև, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 24-ամյա Նորայր Ղ․-ն է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։