Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի


Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի
Հուլիս 16 20:15 2025

Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

 

«Վրաստանը պետք է գործի որպես իսկական գործընկեր, այլ ոչ թե ճնշման օղակ։ Նման գործողությունները խաթարում են վստահությունը և տարածաշրջանային տնտեսական կայունությունը։ Սա պետք է անհապաղ դադարեցվի», – գրել է նա։