ՀԷՑ-ն է սաբոտաժ անո՞ւմ, թե՞ ՀԷՑ-ին են սաբոտաժ անում. տնօրենի ժ/պ-ն պարզաբանեց՝ պետական լծակ ունենալու դեպքում հոսանքազրկումների դժգոհությունը լավ է գեներացվում


ՀԷՑ-ն է սաբոտաժ անո՞ւմ, թե՞ ՀԷՑ-ին են սաբոտաժ անում. տնօրենի ժ/պ-ն պարզաբանեց՝ պետական լծակ ունենալու դեպքում հոսանքազրկումների դժգոհությունը լավ է գեներացվում
Հունիս 30 12:53 2025

Ես հիմա պնդում եմ անելու, որպեսզի հոսանքազրկումներն ամբողջությամբ հրապարակայանացվեն և տարանջատվեն, այսինքն՝ ում կողմից են եղել, ում սեփականության բալանսի եղած ենթակայանում կամ մալուխներում է հոսանքազրկման պատճառը եղել. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

 

Ղազինյանը նշեց՝ հայտարարությունները, թե առավարության, ԱԺ նիստերի, մոլի բացման ժամանակ հոսանքազրկումները սաբոտաժ են․ «Մեղմ ասած՝ սուտ է։

 

Բալանսային պատկանելությունը հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում, մենք իրավունք չունենք կատարել աշխատանքներ մի գծի, որը մերը չէ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայտարարությունները, թե ՀԷՑ-ը սաբոտաժ է անում, մեղմ ասած՝ սուտ է»,-նշեց նա։

 

Նա նշեց, որ նախորդ ուրբաթ քաղաքի 40 տոկոսը և Աշտարակ համայնքի մեծ մասը հոսանքազրկվել է և իրենք որևէ կապ չեն ունեցել դրա հետ, ինչի մասին հայտարարել են։

 

«4-րդ օրն ացել է, այդպես էլ նախարարության ենթակայության տակ գտնվող ԲԷՑ-ը չի հայտարարում, որ մենք ենք եղել կամ մեր մոտից է եղել։ Մեր ազգաբնակչությունը գիտի, թե հոսանքը վճարեց գնում է Սամվել Կարապետյանի գրպանը, հոսանքն անջատվեց, մեղավոր է ՀԷՑ-ը։ Տարանջատման ժամանակ պարզ կերևա։ Մի քիչ ազնիվ չէ այդ մարմինների կողմից չնշելը, նույն մոլի հոսանքազրկման պատմությունը, որի հետ որևիցե կապ չունենք։ Վերջին հաշվով կառավարության նիստի ժամանակ անջատվում է հոսանքը, ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ կառավարությունն էլ, Փաշինյանն էլ չունեն հնարավորություն պարզելու՝ ով էր մեղավորը, պարզեցի՞ք, ՀԷՑ-ից որևէ մեկը, եթե կատարել էր, նստեցնեիք։Իրենց մոտ լավ է ստացվում։ Պետական լծակ ունենալու դեպքում դժգոհությունը լավ է գեներցվում, իհարկե, խնդիր ունենք, բայց պետք է լինել ազնիվ»,-ասաց նա։