Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը. Նիկոլ Փաշինյանի խոսնակ


Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը. Նիկոլ Փաշինյանի խոսնակ
Հունիս 25 14:42 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը կիսվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությամբ ու իր կարծիքը հայտնել։

«Այս պատմությունը սոսկ իշխանության դեմ ուղղված արշավի, իշխանափոխության կամ իշխանազավթման մասին չէ։ Այս պետականաքանդ խմբակը պարզապես չի ընդդիմանում իշխանություններին, նրանք ատում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու սրբությունները։

Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը»,- նշել է Փաշինյանի խոսնակը։