«Հիմա տեղի է ունենում այն, ինչը բնորոշ է բոլոր ավտորիտար երկրներին. «Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը նույնպես ԱԱԾ է կանչվել։ Չեմ ուզում վատ նորությունը ես առաջինը հայտնել, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանի նկատմամբ կալանք կկիրառվի, պայքարի մյուս մասնակիցների նկատմամբ՝ նույնպես։
Ես «Նիկոլի Հայաստանում» ոչինչ չեմ բացառում»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշել է նաև՝ չի բացառում, որ «բոլոր հայրենասերներին փորձելու են կալանքի տանել», սակայն Հայաստանում այդքան քրեակատարողական հիմնարկ չկա։
Հիշեցնենք՝ դիմակավորված անձինք բերման ենթարկեցին Բագրատ Սրբազանին։