Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը գրառում է արել՝ հասցեագրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավ սկսած Նիկոլ Փաշինյանին․
«Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից: Հիվանդ երևակայությունը անընդատ սավառնում է նույն առանցքի շուրջ: Իրեն թվում է՝ հիմարությունները բազմիցս կրկնվելով՝ կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները՝ ճշմարտություն:
Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»:
Շարունակիր «դիմակայել» համազգային մարտահրավերներին՝ կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ. դա քո սնունդն է»։