Երևանի կենտրոնում՝ Հանրապետության, Շահումյան հրապարակների կից տարածքներում ամենուրեք ոստիկանության զորքերի ծառայողներ են բերվել։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բազմաթիվ ոստիկաններ են բերվել նաև կառավարական առանձնատների մոտ։
Թե ինչով է պայմանավորված սա, Panorama.am-ը փորձեց պարզել ՆԳ նախարարությունից։ Մամուլի խոսնակ Ն. Սարգսյանն առայժմ զանգերին չի պատասխանում։