ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց, դատական առաջին նիստն ավարտվեց։
Դատավորը նշել է, որ, երբ ինքը դատախազությունում է եղել այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է արել։
Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ Աբրահամյանին փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել: