Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար


Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար
Օգոստոս 14 13:58 2025

Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի:  

2_1080x1080.png (1.01 MB)

 

Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները մասնակցել են դասախոսությունների աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված Բերքլիում, շրջայց կատարել Սթենֆորդի համալսարանում, մասնակցել ինտերակտիվ դասընթացների և իրականացրել խմբային աշխատանքներ: Նրանք նաև հյուրընկալվել են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում և Visa-ի ինովացիոն կենտրոնում: 

3_1080x1080.png (1.22 MB)

Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար Ամերիաբանկի և Visa-ի կողմից իրականացված այս մրցույթն անցկացվել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում: Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն միտք և պայծառ գաղափարներ ունեցող ուսանողներին։

4_1080x1080.png (1.44 MB)

Հիշեցնենք, որ բացի Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգրից, ուսանողները «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում մրցում էին նաև 160 կրթաթոշակի և Ամերիաբանկի կողմից «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում  ստանալու համար: 

5_1080x1080.png (1.18 MB)

Բերքլիի կրթական ծրագրին մասնակցած ուսանողները Երևան վերադառնալուց հետո կիսվել են իրենց տպավորություններով:

6_1080x1080.png (1.53 MB)7_1080x1080.png (1.65 MB)8_1080x1080.png (2.23 MB)9_1080x1080.png (1.67 MB)10_1080x1080.png (1.28 MB)

Մանրամասները՝ տեսանյութում: