Այստեղ եմ՝ Սամվել Կարապետյանի կողքին կանգնելու համար, լրագրողներին ասել է Ռազմիկ Ամյանը, ով ևս միացել է ՔԿ-ի դիմաց հավաքված անձանց:
«Ուզում եմ մի վայրկյան շուտ նրան ազատության մեջ տեսնել և համաձայն եմ նրա ամեն մի խոսքի հետ»,- ասել է Ամյանը:
Նշենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցներն այս պահին ՔԿ-ի առջև են: Այստեղ են նաև մեծաքանակ ոստիկանական ուժեր: