«Քաղքենիության պիկը հասնում է այնտեղ, որ Մարզահամերգային համալիրում են հարսանիք անում»․ Հռիփսիմե Առաքելյան


«Քաղքենիության պիկը հասնում է այնտեղ, որ Մարզահամերգային համալիրում են հարսանիք անում»․ Հռիփսիմե Առաքելյան
Մայիս 25 09:59 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ չտեսության, քաղքենիության, գեղցիության պիկը կարող է հասնել այնտեղ, որ Մարզահամերգային համալիրում հարսանիք անեն։

Սրանից ներքև էլ չկա, սա մեր դեմքն է, սա այլևս քաղաքակրթության չգոյության մասին է։
Որևէ երկրում սենց բան անհնար է, երևի միայն Աֆրիկա մայրցամաքում, բայց դա էլ եմ կասկածում: Պատկերացնո՞ւմ եք, ասենք Նյու Յորքի «Մեդիսոն սքուեր գարդենում» կամ «Քարնեգի հոլում» մի հատ Նյու Յորքի հարուստ որոշի իր տղու հարսանիքն անել, կամ, ասենք, Անգլիայի «Ալբերտ հոլում», կամ Տոկիոյի «Սանտորի հոլում»: Ես իրոք չգիտեմ։
Մենակ մի բան գիտեմ․ մենք այնքան ենք բթացել, որ ամեն բան դարձել է «նորմալ», չենք զարմանում, չենք զայրանում, մենակ ինչքան ուժ ունենք հետ ենք գնում...
Ես ոչ մի կերպ հաշտ չեմ այս ամենի հետ: Հեսա ներքևից մի քանիսը դուռը կծեծեն ու կասեն «Իյաա, նախանձո՞ւմ ես», ու դրանց ոնց էլ բացատրես, երկար նախադասություններով միտքդ փորձես ընկալելի դարձնել, անիմաստ ջանք է։
Ցավն այն է, որ այսօրվա Հայաստանում, երևի, ԱՄԵՆ ԲԱՆ ԽԻՍՏ ՕՐԻՆԱՉԱՓ Է»։